Չէ, էլի, չեմ հավատում… Երկու կուսակցություն միավորվում են, մեկը վերջին 2-3 ամսում ա մարդկանց խաբում, մյուսը՝ արդեն մի 20 տարի ու հայտարարում, որ համաժողովրդական շարժում են սկսում… ՀԱՄԱժողովրդական շարժումը ժողովուրդն ա սկսում ու տարբեր հայացքների տեր կուսակցություններին ստիպում միանալ իրեն, ոչ թե հակառակը: Դե արի ու մի ասա` «սենց եք անում, էլի, որ խիարը թարս ա բուսնում»: Դե արի ու հավատա էդ ուժերին, որ մի 2 շաբաթ առաջ սպասում էին երդմնակալության հրավերին, որ հասկանան՝ մերժե՞ն ռեժիմը, թե՞ չէ: Որ մի 5 տարի առաջ հենց էդ ժողովրդական ռեժիմից ակուրատնիյ թռան ռեժիմի գիրկը: Որոնք էս տարիների ընթացքում մի քանի նախարարություններ են կառավարել ու ոչ մի դրական արդյունք չեն գրանցել: Էլ թարմերի մասին չասեմ… Սերժ Սարգսյանը 3 տարբերակ էր առաջարկել՝ 
1. Գնա բողոքարկի, բայց օրենքից դուրս եկար՝ ճնշելու եմ (արին, ճնշեցին): 
2. Ստացածդ ձայները դարձրու կապիտալ (հիմա են փորձում անել՝ ժողովրդական շարժման անվան տակ «ժառանգությունը» դարձնել մեծ կուսակցություն): 
3. Կոալիցիա կազմելու լղոզված առաջարկ (հաջորդ «հանգրվանն» էլ էդ կլինի):
Ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ Նախախորհրդարանը աչքիս լույսը չեն, բայց մարտի 1-ին նրանց հավաքը հարամ արեց, մայիսի 9-ի Նախախորհրդարանի հավաքն էլ հիմա ա անում: Տենց ՀԱՄԱժողովրդական շարժո՞ւմ ա լինում, որ «թույլերին» ճնշես, ասես՝ կամ միացի, կամ էլ աչքիս չերևաս… Է հետո՞: Ամեն ինչ իրա տրամաբանությունն ունի, մեր ընտրված նախագահը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ամեն ինչ անում ա ճիշտ հակառակ տրամաբանությամբ: Խեղճ ժողովուրդն էլ պոդոպոտնիյ կռոլիկ ա, էլի… Ապրիլի 9-ից հետո իրա անտրամաբանական գործողությունների «շնորհիվ» արտագաղթի նոր, մեծ ալիք ա սկսվել: Ո՞նց ա էլի դրանից հետո նայելու մարդկանց աչքերի մեջ մի 2 տարի հետո, երբ փուչիկը տրաքի… Յախք արա, էս ինչ գաղջ ա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել