Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման օժանդակությունը պետք է փնտրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի և ՀՀ-Իրան հարաբերությունների որևէ հատման հարթակում:
Իրանը մեկ անգամ չէ հետաքրքրություն դրսևորել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության նկատմամբ՝ մշտապես ակնկալելով այս կողմից այդ ուղղությամբ արվող առաջարկների նախաձեռնողականությունը: Ե՛վ տրամաբանորեն, և՛ Իրանի ԱԳ նախարարի Հայաստանի կատարած ներկայիս այցի ժամանակացույցը թույլ է տալիս ենթադրելու, որ մեր հարևան երկիրը հետաքրքրված է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության նոր ձևաչափով:
Այս երկու առևտրատնտեսական մեծ գործիքները, որ ունի Հայաստանը ներկայումս, թերևս կանխատեսելի պատճառ էին ՀՀ-Իրան ԱԱԳ-ի հիմնման և շահագործման համար:
Ինչ խոսք, մտնում ենք Հայաստան-աշխարհ բազմակողմանի համագործակցության հետաքրքիր ձևաչափ, ուստի ստեղծված իրավիճակից օգտվել է պետք՝ առաջ քաշելու մեզ համար թերևս կենսական նշանակություն ունեցող երկաթգծի կառուցման շահը:
Ամեն դեպքում, նշմարվում են «և՛-և՛»-ի քաղաքականության առաջին պտուղները...