Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ առաջին համաձայնագիրը ստորագրվել է 1992թ., 1995թ. լրացումներ են կատարվել: 2007թ. գազամուղի շահագործումից հետո «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով իրանական գազի լիարժեք արտահանումը սկսվել է իրականացվել 2009թ.:
2018թ. երրորդ էլեկտրահաղորդման գծի լիարժեք շահագործումից հետո նախատեսվում է երեք անգամ մեծացնել իրանական գազի ներկրման ծավալները:
Իրանում գազի արտադրության և սպառման օրական ծավալը կազմում է 700 մլն խմ: Իրանի քաղաքային շրջանների բնակչության 97 տոկոսն է օգտվում կապույտ վառելիքից, որը կազմում է շուրջ 16 մլն բաժանորդ, իսկ գյուղական վայրերում՝ 4 մլն բաժանորդ, այսինքն՝ գյուղաբնակ բնակչության 67 տոկոսը:
Իրանը նախատեսում է մինչև 2025թ. գազի օրական արտադրության ծավալը հասցնել 1 մլրդ 200 մլն խմ-ի: Բացի Հայաստանից՝ Իրանը գազ է արտահանում նաև Թուրքիա՝ օրական 30 մլն խմ ծավալով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1568889759861692?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել