Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Հրանտ Բագրատյանին մեղադրել է գրագող և սուտասան լինելու մեջ: Ըստ Մանասերյանի՝ Բագրատյանը իր գործունեության ընթացքում պարբերաբար ստել է և գրագողություն է արել, որպեսզի մատուցի իրեն մեգաաստղի կարգավիճակում, մինչդեռ իր պատգամավորության գրեթե 1 տարվա ընթացքում Բագրատյանը ոչ մի լուրջ նախագիծ չի մշակել կամ հեղինակել:
Ինչ վերաբերում է հրապարակավ բանավիճելուն, Մանասերյանը նշել է, որ Բագրատյանը գիտեր, որ ինքը՝ Մանասերյանը, իրավացի է, այդ իսկ պատճառով խուսափում է բանավիճելուց, իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե Բագրատյանն այնուամենայնիվ մեկ անգամ հրավիրել է Մանասերյանին բանավիճելու, տնտեսագետը հակադարձել է, որ դա պարզապես անլուրջ էր, քանի որ Բագրատյանը կեսգիշերին գրառում էր թողել իր ֆեյսբուքյան էջում, որով հրավիրում էր վաղ առավոտյան Մանասերյանին ու իր ուսանողներին Սլավոնական համալսարան՝ բանավեճի համար: Մանասերյանը շատ դիպուկ ու մի քիչ հեգնական ակնարկ է արել, թե Բագրատյանը իրեն գերաստղ է երևակայում, եթե կարծում է, որ մարդիկ գիշերները չեն քնում ու սպասում են, թե ի՞նչ կգրի նա իր ֆեյսբուքյան էջում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/296182093848895?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել