Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի Planet Hollywood Resort & Casino խաղատանը կայացել է «Միսս տիեզերք-2017» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի ժամանակ հայտնի է դարձել հաղթողը:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, բաղձալի կոչմանն ու գեղեցկուհու թագին է արժանացել Հարավաֆրիկյան Հանրապետության 22-ամյա ներկայացուցիչ Դեմի Լի Նել Պիտերսը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Նել Պիտերսն ինքնապաշտպանության գծով մարզիչ է, իսկ վերջերս էլ ավարտել է համալսարանը՝ մասնագիտանալով մենեջմենթի ոլորտում:

Ինչ վերաբերում է լավագույն եռյակին, ապա 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են Կոլումբիայի և Ճամայկայի ներկայացուցիչները՝ համապատասխանաբար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր «Միսս աշխարհ-2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ մոդել Մանուշի Չհիլարը:

 

Former Miss Universe Iris Mittenaere, right, crowns new Miss Universe Demi-Leigh Nel-Peters at the Miss Universe pageant Sunday, Nov. 26, 2017, in Las Vegas. (AP Photo/John Locher)

Miss South Africa Demi-Leigh Nel-Peters is crowned the 2017 Miss Universe following the conclusion of the pageant at The Axis at the Planet Hollywood Hotel and Casino in Las Vegas

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել