Ուկրաինացիք իրանց երկու մայդանների հաղթանակը նենց վարի տվին, ոնց մենք մեր 90-ականների հաղթանակը։ Պորոշենկոյին, իր աջակիցներին ու «համակարգային ընդդիմությանը» որ լսում ես, ոնց որ մեր ՀՀԿ-ն ու իր ընդդիմությունը լինեն։ Մեկին մեկ։ Նույն բաներն են խոսում։ Նույնիսկ նույն բառերով, ինտոնացիայով ու դեմքերի նույն լուրջ արտահայտությամբ։

Երեւի ապագայում քաղաքագիտություն անցնելիս (եթե տենց մասնագիտություն մնա, իհարկե, ու չվերացնեն որպես անիմաստ ջուրծեծոցի) մի երկու տարի կանցնեն Վրաստանի ու Ուկրաինայի մասին․ առաջին դեպքում՝ ինչ պիտի արվի, երկրորդ դեպքում՝ ինչ պիտի չարվի։ Էդքանը հերիք կլինի նորմալ պետություն սարքելու համար։

Բայց մի լավ պահ էլ կա։ Մեր ծակ պրոֆեսորներն էսքան քֆրտում են հայերին՝ հազարամյա ստրկություն, ծախվածություն-բան, բայց փաստն էն ա, որ մենք ահագին բանով դրանցից առաջ ենք եղել ու չենք էլ հասկացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել