ԵՄ ԱրլԳԾ-ի նախորդ գագաթնաժողովի (2014) վերջին պահին եվրոպական մոտեցումները մեր՝ «և-և»-ի մասով փոխվեցին՝ հանգեցվելով «կամ-կամ»-ի (կամ մեզ հետ, կամ ԵԱՏՄ-ի/ՌԴ-ի), ու մենք առաջարկեցինք մաս-մաս ստորագրել օրակարգի համաձայնագրերը: Սակայն եվրոպացիները պնդեցին՝ կա՛մ բոլորը, կա՛մ ոչինչ: Դրանով բանակցություններ/ստորագրումը ձախողվեց:
Հետագայում, կարծեմ մեկ շաբաթ/10 օր անց, նրանք Ուկրաինայի հետ նմանօրինակ փաստաթղթի հարցում գործարկեցին մաս-մաս ստորագրել-հաստատելու սկզբունքի շրջանակներում:
Այս համատեքստում մի հատված ՀՀ նախագահի՝ «Ազատություն» ռադիոկայանի տված հարցազրույցից:
«Ազատություն»․ - Հայաստանի համար որքա՞ն կարևոր է Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագիրը:
Սերժ Սարգսյան․ - Իհարկե, շատ կարևոր է, եթե կարևոր չլիներ, մենք չէինք ստորագրի: Շատ կարևոր է: Բայց ես մեկ այլ բանի համար էլ եմ ուրախ: Նախ՝ այստեղ խոսք գնաց այն մասին, որ մենք որոշակի ժամանակ ենք կորցրել և այլն, բայց Եվրամիության խորհրդի նախագահի, խորհրդարանի նախագահի և հանձնաժողովի նախագահի ներկայությամբ ես ասացի, որ այն ժամանակ Հայաստանը չի հրաժարվել ստորագրելուց, այլ՝ Եվրամիությունը: Ես խնդրում եմ, որպեսզի «Ազատություն»-ը գոնե էս փաստը չխեղաթյուրի, կարելի՞ է»:
Հ.Գ. Կարծում եմ՝ վերջին նախադասությունը պակաս կարևոր չէ, որքան այն փաստը, որ հենց ԵՄ-ն չի ստորագրել պայմանագիրը և ոչ թե, ինչպես հաճախ ներկայացվում է, մենք: