Ահավասիկ, մոտենում է այն պահը, երբ Իլհամ Ալիևը նյարդային կգնա ծխելու, երբ ԱլԳ (քաղաքական) հռչակագրում տեղ չգտավ ղարաբաղյան հակամարտության մասով ԵՄ-Հայաստան պայմանագրին հակասող կամ Հայաստանի ու Արցախի ազգային և անվտանգության կենսական շահերը բացասաբար շոշափող ձևակերպում:
Ըստ այդմ՝ ուժի մեջ կմտնի իրավական պարտադիր ուժ ունեցող ԵՄ-Հայաստան-ԵՄ համաձայնագրի դրույթը, որը արդեն ԵՄ 28 պետության դիրքորոշում է.
1) բացառապես խաղաղ ու երկարատև լուծում /իսկ դա հնարավոր է, երբ լուծումը ոչ թե պարտադրվում է, այլ ժողովուրդն ինքն է որոշում, կարգավորումը համապարփակ է ու խաղաղության երաշխիքներն էլ կատարյալ/ և բացառապես միջազգային իրավունքի դաշտում /ՄԱԿ կանոնադրություն, Հելսինկյան եզրափակիչ ակտ/,
2) բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում (ՄԱԿ, ռուս-թուրք-ադրբեջանական ֆորմատները՝ պերսոնա նոն գրատա),
3) բացառապես երեք սկզբունքերի հիման վրա՝ ուժի կամ դրա սպառանլիքի կիրառումից զերծ մնալ, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների հավասարություն և ինքնորոշում...
ԵՄ-ն պատերազմի տեղեկանք չտվեց Իլհամ Ալիևին ու դա մանրամասն նրան բացատրել էին դեռևս ՆԱՏՕ-ի շտաբ գրասենյակում....
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ կուրիլկայում ծխող Ալիևի մասին