ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագիրը ևս մեկ քայլ է դեպի աշխարհ: Այս համաձայնագիրն իր մեջ բացառում է տնտեսական կոմպոնենտը, բայց ընդգրկում է քաղաքական մի շարք դրույթներ:
Դրական պետք է վերաբերվել նմանատիպ համաձայնագրերին, բայց այս համաձայնագրի ստորագրումը նախատեսում է մի շարք պարտավորություններ, ու հիմա և հետագայում գործող իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն, որպեսզի այդ դրույթներն ի կատար ածվեն:
Հակառակ դեպքում մենք կունենանք մի փաստաթուղթ, որը կփոշոտվի որևէ դարակում, և տարին մեկ դեկլարատիվ ելույթներ կունենանք ու կփաստենք, որ որևէ դարակում այդ փաստաթղթից ունենք ու կշարունակենք ապրել ներկա լճացման պայմաններում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1296442813794397
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել