Բոլորն են լսել սեռական հարաբերությունների օգտակար հատկությունների մասին։ Իսկ գիտե՞ք, որ սեքսը նաև կարող է բուժել բազմաթիվ հիվանդություններ։ Այն նաև օգնում է բարելավել հոգեկան առողջությունը, արյան շրջանառությունը։ Ուշադիր կարդացեք և կիմանաք՝ ինչ հիվանդություններ կարող եք հաղթահարել։

1․ Սիրտ

Պարբերաբար սիրով զբաղվելը լավ է անդրադառնում սրտի աշխատանքի վրա։ Գիտնականները վստահեցնում են, որ այդ դեպքում նվազում է սրտի նոպաների և այլ խնդիրների հավանականությունը։

2․ Գլխացավ

Եթե ձեր կինն ասում է , թե գլխացավ ունի, ցույց տվեք նրան այս հոդվածը։ Սիրով զբաղվելու ընթացքում օրգանիզմում արտադրվում է օքսիտոցին և բարձրանում էնդորֆինի մակարդակը, որոնք էլ ցավերի դեմ պայքարի բնական միջոցներ են։

3․Դեպրեսիայի հաղթահարում

Սեքսը բարձրացնում է մարդկանց ինքնագնահատականը և իջեցնում դեպրեսիայի հավանականությունը։

4․ Անքնություն

Երբ դուք գտնվում եք առավելագույն թուլացած վիճակում, ազատվում եք լարվածությունից։ Այդ միջոցով սեքսը նպաստում է հանգիստ քնին։

5․Գիշերամիզություն

Նման խնդրի դեպքում սեքսը ամրացնում է օրգանների զսպվածությունը՝ միզարձակման հետ կապված։

6․ Հարբուխ

Հավատում եք, թե ոչ, բայց սեքսի ժամանակ իմունային համակարգի մակարդակը բարձրանում է, և հարբուխի հավանականությունը՝ իջնում։

7․ Մկանային ցավեր

Սեքսը մկանային և հոդային լարվածությունից ազատվելու լավագույն միջոցն է։

8․ Մաշկի հարթություն

Սեքսի ժամանակ արտադրվում են տոքսիններ, որոնք բարենպաստ են անդրադառնում մաշկի վրա։

9․ Շագանակագեղձ

Սեքսը իջեցնում է շագանակագեղձի հետ կապված հիվանդությունների և քաղցկեղի հավանականությունը:

10․ Կաթնագեղձի քաղցկեղ

Սեռական հարաբերությունների ժամանակ իջնում է նաև կաթնագեղձի քաղցկեղի հավանականությունը։

Հիմա դուք հստակ գիտեք հիվանդությունների ու առողջական խնդիրների կանխման բավական հաճելի լուծումը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել