Araratnews.am-ը գրում է.

Forbes ամսագիրը հրապարակել է 2017-ի ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշային աղյուսակը:

Աղյուսակը գլխավորել է ամերիկացի հայտնի մոդել, հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդել Ջեները, ով 2017-ին վաստակել է 22 մլն դոլար:

Երկրորդ հորիզոնականում բրազիլուհի Ժիզել Բունդհենն է (17,5 մլն դոլար): Վերջին 15 տարիների ընթացքում նա էր գլխավորում Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշային աղյուսակը:

Երրորդ տեղում Քրիսի Թեյգենն է. 2017-ին ամերիկուհու եկամուտը կազմում է 13,5 մլն դոլար:

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև` Ադրիանա Լիման, Ջիջի Հադիդը, Ռոուզի Հանթինգթոն Ուայթլին, Կարլի Քլոսը, Լյու Վենը, Բելլա Հադիդը, Էշլի Գրեմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել