Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում վերջինս ակնարկել էր Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ ԱՄՆ-ի կապի մասին:

Էրդողանը ԱՄՆ-ում ձերբակալված, իր հետ սերտ կապեր ունեցող թուրք գործարար Ռեզա Զարրաբի դատավարության թեմայով խոսելիս ասել էր հետևյալը. «Դեկտեմբերի 17-25-ի թակարդը տարել Ամերիկայում են դրել»:

Պետքարտուղարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է Նոյերթից, թե արդյոք ԱՄՆ-ն դավադրություն է կազմակերպում Թուրքիայի դեմ:

Նոյերթը պատասխանել է, որ այդ պատմությունը իրենք առաջին անգամ չեն լսում Թուրքիայից:

«Հեղաշրջման փորձը սատարելու վերաբերյալ մեզ ուղղված մեղադրողներին ի պատասխան ևս մեկ անգամ պետք է կրկնեմ՝ հիմարություն է»,- նշել է խոսնակը:

Լրագրողները Նոյերթից հարցրել են նաև, թե վերջինս ինչպես է մեկնաբանում ՆԱՏՕ-ի գործընկեր հանդիսացող Թուրքիայից հաճախակի հնչող նման մեղադրանքները:

«Թուրքիան ԱՆՏՕ-ի անդամ է և ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցներից մեկը: Թուրքիայի հետ բազմաշերտ հարաբերություններ ունենք: Սակայն ԱՄՆ-ին հեղաշրջման փորձի նախապատրաստության մեջ մեղադրելը անհիմն է» եզրափակել է Նոյերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել