««Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Բացահայտվեց հայ ժողովրդի դեմ հերթական հրեշավոր դավադրությունը։ Այս անգամ մասոններն ու սիոնիստները որոշել են հայ աղջիկներին «գարդասիլ» պատվաստել, որպեսզի նրանք չբեր դառնան, և Հայաստանի բնակչությունը է՛լ ավելի պակասի։ Ինչպես և ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի դեպքում ինչ-որ մի խումբ «աղմուկ է բարձրացրել», որ այս օրենքով երեխաներին խլելու են ծնողներից, և մնացածները, չկարդալով այդ օրենքի ոչ մի տող, դրան հավատացին, այդպես էլ «գարդասիլի» պարագայում է՝ հակասում է այն «հայու գենին», և վերջ։
Մարդկային օրգանիզմն այնքան բարդ ու առեղծվածային երևույթ է, որ նույն այդ պատվաստումները կարող են վնաս բերել։ Հրաժարվել, ասենք, պոլիեոմելիտի դեմ պատվաստումից՝ հաշվի առնելով այդ ռիսկը, կարծես թե ծնողների մեծամասնության մտքով չի անցնում։ Բայց եթե անցնում է, ապա, խնդրեմ՝ հրաժարվեք։ Բայց դա պետք է արձանագրվի, և հետո, երբ երեխան հիվանդանա պոլիեոմելիտով, թող ծնողներն իմանան, որ հենց իրենց «եհովայական» կամ «ազգային-ազատագրական» գաղափարներն են այդ հիվանդության պատճառը։ Երեխան էլ, երբ մեծանա այդ հիվանդությամբ, թող ծնողներին «շնորհակալություն հայտնի»։
Նույնը՝ արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումը։ Եթե ծնողները հավատում են «հայուգենական» քարոզչությանը, թող հրաժարվեն պատվաստումից, բայց հրաժարվեն գրավոր, և այդ փաստաթուղթը հավերժ պահպանվի համապատասխան ատյաններում, որպեսզի հաջորդ սերունդն ամբողջությամբ գիտակցի մեր սերնդի քարանձավային մտածողության, տգիտության և նախապաշարվածության աստիճանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել