Hayat Project-ը նոր տեսահոլվակ է ներկայացրել՝ «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը» երգի հիման վրա։ Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Ռուբեն Մխիթարյանն է։ Տեսահոլովակում խմբի անդամները հայկական ավանդական հագուստով են։ Այնտեղ հիշատակվում են հայկական տեղանունները։

Տեսահոլովակի ռեժիսորը Արա Ղազարյանն է։ 

Հավելենք, որ խումբը սեպտեմբերի 21-ին մեծ համերգով հանդես կգա Մոսկվայում, հոկտեմբերի 19-ին՝ Երեւանում, իսկ նոյեմբերի 24-ին ելույթ կունենա Լոս Անջելեսում։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել