Թրամփի վարչախումբը երեկ անբարոյականության նոր ռեկորդ է սահմանել: Միանգամից երկու պաշտոնյա, ընդ որում՝ կանայք՝ Սպիտակ տան խոսնակ Սարա Հաքաբի Սենդերսն ու խորհրդական Քելիեն Քոնվեյը, ցնցող բացատրություն են տվել, թե ինչու է վարչախումբը լռում եւ դրանով իսկ խրախուսում Ալաբամայի նախկին դատախազ Ռոյ Մուռի ընտրությունը Կոնգրես, երբ նրա դեմ միանգամից հինգ կին վկայություն են տվել անբարո վերաբերմունքի եւ բռնաբարության պատճառով, ընդ որում՝ մի դեպքում հանցանքի պահին զոհն ընդամենը 14 տարեկան էր: Սենդերսն ու Քոնվեյը մի քանի ժամվա տարբերությամբ հայտարարեցին, որ վարչախմբին խիստ անհրաժեշտ են հիմա հանրապետականների ձայները Կոնգրեսում հարկային փոփոխությունների մասին առաջիկա քվեարկության համար: Այսինքն՝ Սպիտակ տունը պաշտոնապես հայտնեց, որ քաղաքական նպատակների համար համաձայն է ոչ միայն բռնարար, այլ մանկապիղծ աջակից ունենալ... Այսպիսի խայտառակություն ԱՄՆ-ն դեռ չէր ապրել: