«Հայկական ժամանակը» ներկայացրել է կուսակցությունների կողմից ծախսված գումարները՝ ավագանու ընտրությունների քարոզարշավի համար.
«Վերջին տվյալներն ապրիլի 16-ի դրությամբ են։ Քարոզարշավի առաջին տասը օրերի ընթացքում վերջապես ծախսեր է գրանցել «Առաքելություն» կուսակցությունը՝ 1 մլն 60 հազար դրամ։ ՀՀԿ-ն այժմ ծախսերի առումով գերազանցում է ԲՀԿ-ին։ Վերջինս մուտքագրված 40 մլն դրամից ծախսել է 37,7 միլիոն, ՀՀԿ-ն՝ մուտքագրված 47,6 մլն դրամից՝ 40 մլն դրամ:
Նախորդ՝ ապրիլի 11-ի տվյալներով այս կուսակցություններից առաջատարը «Բարգավաճ Հայաստանն» էր։ «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքը ծախսել է ընդամենը 2,3 մլն դրամ՝ մուտքագրված 4,3 միլիոնից:
ՀԱԿ-ը ծախսել է 4,4 մլն դրամ՝ մուտքագրված 7,4 միլիոնից։ Հինգ օրերի ընթացքում ՀՅԴ-ի նախընտրական հիմնադրամի մուտքերը չեն ավելացել։ Փոխարենը կուսակցությունը կատարել է 914 հազար դրամի ծախս։ «Օրինաց երկիր» կուսակցությունը ծախսել է մուտքագրված 13 մլն դրամից 12 միլիոնը։
Ապրիլի 11-ի տվյալների համեմատ, այս շաբաթվա ընդհանուր ծախսերը ավելի քան կրկնապատկվել են։ Եթե նախորդ շաբաթ թեկնածու ուժերն ընդհանուր առմամբ նախընտրական հիմնադրամներից ծախսել էին 47,3 մլն դրամ, ապա վերջին տվյալներով՝ 98,6 մլն դրամ»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/244995588972150
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել