Մեր աղջիկը, ցավոք, շատ խղճուկ է, հատկապես ինտելեկտուալ զրույցում: Հարցնում են՝ ինչ կանեք օվկիանոսների աղտոտվածության ու ծովային կաթնասուններին սպառնացող վտանգների կապակցութամբ։ Պատասխան՝ «Հնարավոր-անհնար ամեն ինչ պետք է անենք»... Օտար լեզվի չիմացության մասին չասեմ... Մնացածը գոնե ինչ-որ քայլեր են առաջարկում, թե ինչ կարելի է անել: Ու սա միայն գեղեցկուհու խնդիրը չէ, համատարած մեր կրթական համակարգի դատարկության խնդիր է, երբ կրթվող երիտասարդին չեն սովորեցնում մտածել, քննադատաբար մտածել, կոնկրետ ու առարկայական լինել, ու այսպես շարունակ...