«ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը երեկ անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը՝ կանխատեսեց, թե ինչի մասին է ընթանալու երկու նախարարի քննարկումը. «Իմ պատկերացմամբ՝ այդ հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկելու են սահմանին լարվածության նվազմանը հասնելու մեխանիզմների ներդրման մասին: Բայց չմոռանանք, որ այսպիսի պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռ 2016-ի մայիսին: Ստացվում է՝ անցել է 1,5 տարի, բայց որևէ բան չենք տեսնում»: Թևան Պողոսյանը միաժամանակ ասաց, որ մեծ սպասումներ չունի այդ հանդիպումից, «ես չեմ կարծում, որ ինչ-որ մեծ փոփոխություններ պիտի լինեն: ՄԽ-ն փորձում է ցույց տալ, որ գործընթացների մեջ է, որ եթե համանախագահ է փոխվում, ապա պիտի ակտիվացում լինի, բայց մի բան հայտնի է՝ մինչև ընտրությունները հզոր երկրների ղեկավարներն ուզում են ցույց տալ, որ իրենք աշխարհի համար ինչ-որ լավ բան են արել... Կոնկրետ, տեսանելի տեղաշարժերի հասնելու համար մենք նախ՝ մեր ներքին կյանքում պիտի փոփոխությունների հասնենք, հզորացնենք մեր երկիրը, մեր տնտեսությունը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել