www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի անգամ երկու ընկեր այցելեցին Կրոնների համաշխարհային տոնավաճառ: Այնտեղ մրցակցությունը դաժան էր, իսկ քարոզչությունը՝ կատաղի:
Հրեական ստենդի մոտ տարածվող թռուցիկների մեջ ասվում էր, որ Աստված կարեկցում է բոլորին, սակայն հրեաներն են նրա ընտրյալ ազգը: Միայն հրեաները: Այլ ազգ չի կարող ընտրյալ լինել:
Մահմեդական ստենդի մոտ նրանք իմացան, որ Ալլահը կարեկցում է բոլորին, և Աստծո միակ մարգարեն Մուհամեդն է: Փրկության կգա միայն նա, ով կլսի Տիրոջ մարգարեին:
Քրիստոնյաները նրանց բացատրեցին, որ Աստված սեր է, և չկա փրկություն առանց եկեղեցու: Այցելիր եկեղեցի, թե չէ դժոխք կընկնես:
Տունդարձի ճանապարհին ընկերներից մեկը հարցրեց մյուսին, թե ինչ է մտածում վերջինս Աստծո մասին: Նա պատասխանեց՝
— Աստված դաժան է և ֆանատիկ:
Հասնելով տուն՝ նա դիմեց Աստծուն.
— Ինչպե՞ս դու կարող ես հանդուրժել այս ամենը: Մի՞թե չես տեսնում, որ մարդիկ դարեր շարունակ վիրավորում են քեզ:
Աստված պատասխանեց.
— Այդ տոնավաճառը ես չէի կազմակերպել: Անկեղծ ասած՝ ամոթ կլիներ, եթե ես այնտեղ երևայի:
Մայքլ Պարկես «Դանայա»