Ինչպես հայտնի է, ԱՄՆ 48 նահանգները պաշտոնապես ճանաչել են Հայոց եղեռնը: Մնացել են երկուսը՝ Ալաբաման եւ հարեւան Միսիսպին: Ինչո՞ւ հատկապես Ալաբամա: Հարավային այս նահանգը հայտնի է գերպահպանողական տրամադրություններով, իսկ եթե իրերն անվանենք իրենց անուններով՝ ռասիզմով եւ կրոնամոլությամբ: 60-ականներին հենց այստեղ էին բռնկվել խայտառակ ջարդերը սեւամորթ ամերիկացիների դեմ, որին ԱՄՆ կառավարությունը պատասխանեց կոշտ ուժով: Այդ տարիներին նախագահ Ջոն Քեննեդին հազար զինվոր ուղարկեց Բիրմինգեմի հանրակրթական դպրոց հինգ սեւամորթ երեխաներին հատուկ ուղեկեցելու համար, ինչին դեմ էին տխրահռչակ Կու-Կլուքս-Կլանի հետեւորդները, որոնց թիվը հատկապես մեծ է ստրկատիրության նախկին կենտրոններ հանդիսացող Ալաբամա եւ Միսիսիպի նահանգներում: Հենց այս օրերին Ալաբաման կրկին ցնցում է ԱՄՆ-ն՝ ընտրողների երկու երրորդով աջակցելով Կոնգրեսի թեկնածու, հանրապետական Ռոն Մուռին, ում մեղադրում են անչափահասների հանդեպ բազմաթիվ սեռական ոտնձգությունների համար: Այսպիսին է Ալաբաման՝ այլատյաց, սեւամորթներին ատող, կրոնապաշտ, կանանց ու երեխաների իրավունքները մերժող, ստրկատիրությանը հակված հարավային նահանգ: Սա ոչ մի բան ձեզ չի՞ հիշեցնում: Զավեշտալի է, որ հայերի մի ստվար զանգվածի մտածելակերպը կրող այս նահանգը վերջինն է, որ չի ճանաչում Հայոց եղեռնը: Այսինքն՝ ճանաչում ու հարգում է այլոց սպանելու, բռնաբարելու, աքսորելու Թուրքիայի իրավունքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: