Life.panorama.am-ը գրում է.
Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ամուսնացան: Զույգի հարսանիքը տեղի է ունեցել Նյու Օռլեանի՝ Ժամանակակից արվեստի կենտրոնում:
 
Զույգը շրջապատված էր ընկերներով, ընտանիքի անդամներով, հայտնի աստղերով: Հարսանիքին ներկա էր նաև զույգի 2 ամսական դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը:
Աստղային հյուրերի թվում էին Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Ջեյ Զին, Սիարան, Քելլի Ռոուլանդը, Էվա Լոնգորիան ամուսնու հետ: Հարսանիքին ներկա էր նաև Vogue-ի խմբագիր Անն Վինտուրը, ում ամսագրին հնարավորություն էր տրվել բացառիկ լուսանկարներ անել հարսանիքի ժամանակ:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել