Եթե ազնիվ եք աշխատում, պարզ ու թափանցիկ, ապա ինչի՞ց եք վախենում, խուսափում, բողոքում… Թողեք՝ ՊԵԿ-ի աշխատակիցները հաշվառում իրականացնեն, պարզաբանեն, ստուգեն ձեր ներկայացրած թվերի իսկությունը և նրանց անտրամաբանական լինելու կասկածները:
Չեմ խորանում տնտեսագիտական խորը հաշվարկների մեջ, բայց «ազնիվ առևտրականներ» ու ԲՀԿ-ականներ, այդ ինչպե՞ս է լինում, որ մոլում գործող 748 սուբյեկտները գրանցել են ընդամենը 338 աշխատողի: Ի՞նչ է ստացվում, յուրաքանչյուր սուբյեկտում 0,4 մա՞րդ…
Էլ ձեր վրդովմունքն ու պայքարողի կեցվածքն ո՞ւմ է պետք, թե՞ իրենք ձերն են, և պայքարիստ լինելը մոդա է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել