Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին իմ հայտարարություններին որպես պատասխան հնչած մտքերը, որ ես եղել եմ նախորդ իշխանություններում և իրավունք չունեմ կեղծիքները քննադատելու, պարզապես ծիծաղելի են: Եթե ելնենք այդ տրամաբանությունից, ապա այսօր քաղաքական դաշտում չկա մարդ, որը կարող է այդ թեմայով խոսել:
Յուրաքանչյուր ընտրության ժամանակ միշտ նույնն եմ ասել՝ ցավալի է, որ ընտրախախտումների հետևանքով ժողովրդի մոտ կասկածներ կան ընտրությունների արդյունքների նկատմամբ: Հիմա էլ ասում եմ նույն բանը՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ժողովրդի մոտ կասկածներ չլինեն ընտրությունների օրինականության վերաբերյալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: