armeniasputnik.am-ը գրում է
Բուժաշխատողների վրա հարձակվելու համար հատուկ պատիժ է պետք սահմանել,  ԱԺ–ում հայտարարել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը` ներկայացնելով Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Այն մասին, որ բժիշկներին պետք է պաշտպանել հիվանդների և նրանց հարազատների վրեժից, առանձին դեպքերում` նաև մահվան ելքով, վկայում է վերջին տարիների տխուր վիճակագրությունը, հավելեց  Թովմասյանը։

Բժիշկին ծեծի ենթարկելու համար առանձին պատիժ պետք է սահմանել, ինչպես իրավապահների ու լրագրողների պարագայում է։ Ընդ որում՝ պատժել է առաջարկվում ոչ միայն նրանց, ովքեր հարձակվում են բժշկի վրա, այլև նրանց, ովքեր ագրեսիվ և ակնհայտ սպառնում են նրանց։


ամբողջական նյութը կարդացեկ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել