Econews.am-ը գրում է․

Օրերս կրկին հարձակում և կրակոցներ են արձանագրվել «Դիլիջան» ազգային պարկում: Այս մասին հայտնում են EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հավաստի աղբյուրները: 

Մեր տեղեկությունների համաձայն, նախորդ շաբաթ օրը երեկոյան մի քանի տղամարդ անհայտ պետհամարանիշերով երկու «Վիլիս» մակնիշի մեքենայով բարձրացել են «Դիլիջան» ազգային պարկի անտառային տարածքներից մեկը և անկանոն կրակ բացել: Անատառապահները նկատել են նրանց, սակայն զգուշացլ են մոտենալ, քանի որ զինված չեն եղել: Միջադեպի մասին վերջիններս տեղյակ են պահել ոստիկանությանը: Ըստ մեր տեղեկությունների, ընթանում է հետաքննություն:

Տեղեկությունը ճշտեցինք նաև Ոստիկանության լրատվության բաժնից, որտեղից մեզ հայտնեցին՝ ոստիկանության Դիլիջանի բաժին ստացվել է նման բովանդակությամբ դիմում, որը ստուգվում է: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին մի խումբ անձիք հրդեհել էին «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցներից մեկը, իսկ նույն ամսվա 28-ին՝ մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են «Պարզ Լիճ» հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել