Այդպես էլ չհասկացա ֆեյսբուքում առկա մարդկային որոշակի տեսակին, որոնք զբաղվում են որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչների կամ կոնկրետ քաղաքական գործչի անտեղի, անօգուտ, չհիմնավորված ու անգրագետ քարոզչությամբ և գովազդով, չնայած դրան գովազդ կամ քարոզչություն ասելը սխալ է, քանզի խելամիտ մարդու վրա այդ գործունեությունը պարտավոր է հակառակ էֆեկտ ունենալ: Ի՞նչ իմաստ ունի բոլորի աչքի առաջ, օճառը ձեռքին, սկսկել քծնվել ու որևէ չինովնիկից դիվիդենտեր շահել: Այս մարդիկ իրենց էջերին և նույնիսկ որոշ խմբերում պարբերաբար հղումներ են անում քաղաքական գործիչներին առնչվող հոդվածներ, նկարներ, հարցազրույցներ, տեսանյութեր, մի խոսքով ամեն ինչ, ինչ հնարավոր է: Իհարկե, սա չպետք է խառնել կուսակցական գործունեության, քարոզչության իրականացման կամ այլ համակարգված և տրամաբանված գործողությունների հետ: Եթե կուսակցության որևէ ներկայացուցիչ առացքային հայտարարություն է տարածել, ապա շատ ադեկվատ է, որ բազմաթիվ կուսակցականներ տարածեն այն: Այս դեպքում խոսքը գնում է կոնկրետ անձնավորված, նպատակաուղղված, հրապարակային որևէ մեկի վերաբերյալ ցանկացած աստիճանի կարևորության տեղեկություն տեղադրելու մասին: Չէի ցանկանա անուններ նշել, սակայն նշեմ, որ այս երևույթը նկատվում է առավել ևս ԲՀԿ-ի դեպքում:
Պարզապես, որպես երկրի քաղաքական համակարգը բովանդակային, կառուցվածքային և էթիկապես ավելի լավը տեսնելու ցանկություն ունեցող մարդ, մի կոչ եմ ուզում անել` ՄԻ դարձեք որևէ մեկի ցածրորակ մամլո քարտուղարը կամ խոսնակը, մի դարձեք որևէ մեկի ֆեյսբուքյան սփամ գործողություններն իրականացնողը, նամանավանդ եթե դա առաջնահերթ նպատակ չի հետապնդում, այլ ուղղակի հերթական օճառաբանությունն է: Իսկ քաղաքական գործիչներին առաջարկում եմ՝ ընդամենը մամլո խոսնակի հաստիք բացեն, բազմակողմանի վերլուծեն և մշակեն հասարակայնության հետ կապերի ռազմավարություն, որով կառաջնորդվեն իրենք և իրենց թիմը:
Մի խոսքով.
Որքան էլ արհեստականորեն սփամ արվեն որևէ քաղաքական գործչի վերաբերյալ տեղեկությունները, միևնույնն է, վստահ եղեք, որ տվյալ գործչի վարկանիշը չի բարելավվելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/516565525047430
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել