Araratnews.am-ը գրում է.
Թուրքական արտադրության Hürkuş (Հյուրքուշ) ուսումնական ինքնաթիռի կործանիչ տարբերակը հանդիսացող Hürjet (Հյուրժեթ) տարբերակի արտադրությունը նախատեսվում է սկսել 2022-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) տնօրեն Թեմել Քոթիլը:
«Հյուրժեթը» նախագծվել է, որպես ուսումնական կործանիչ և կարող է օգտագործվել մոտ տարածությունների վրա իրականացվող ռազմական գործողություններին օդային աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ըստ թուրքական «Star» թերթի կայքի՝ նախատեսվում է, որ «Հյուրժեթը» կփոխարինի 1961-1972 թթ. ամերիկյան արտադրության T-38 ուսումնական կործանիչներին, որոնց համար այժմ թուրքական բանակում պատրաստվում են ռազմական օդաչուներ:
Թեթև հարձակողական ինքնաթիռների դասում նախագծված «Հյուրժեթը» Թուրքիայում և տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական գործողություններին ժամանակ օգտագործելու նպատակով կունենա նաև «զինված» տարբերակ:
Կործանիչն ունենալու է 3 տոննա օգտակար բեռ կրելու հնարավորություն, զարգացնելու է 1.2 մախ (ձայնի արագություն* 1 մախ=1235 կմ/ժ), կարողանալու է հանձնարարություններ կատարել 45000 ֆուտ (ոտնաչափ) հեռավոորություն վրա: