Հաճախ է պատահում, որ անգամ երկար հարաբերությունից հետո տղաները հեռանում են: Իրականում ո՞վ է մեղավոր՝ դժվար է պատասխանել, բայց նշենք, որ աղջիկների մեղավորությունը ակնհայտորեն կա: Այսպիսով ինչպե՞ս պետք է անեն աղջիկները, որ տղաները չձանձրանան իրենցից ու չհեռանան:
Առաջին հերթին յուրաքանչյուր մարդուն հատուկ է ինչ-որ նոր զգացողության ցանկությունը: Սակայն եթե կանայք այն բավարարում են նոր հագուստ գնելով կամ մազերը ներկելով, ապա տղամարդիկ, որ բնությունից որսորդ են, նորություն են փնտրում հարաբերություններում:
Երկրորդ՝ կարևոր դեր է խաղում նաև նվաճողական բնազդը: Այն չի կարելի վերացնել, փոխարենը կարելի է խաղալ դրա հետ: Թե ինչպես` շուտով կիմանաս:
Երրորդ՝ կնոջ արժեքը կորում է նրա հասանելիության պատճառով: Կան մարդիկ, ում հետ կարելի է շփվել այն ժամանակ, երբ ցանկանում ես. նրանք միշտ հասանելի են, սակայն կան ավելի «դժվարամատչելի» մարդիկ, որոնց այդքան էլ հեշտ չի գտնել: Պե՞տք է արդյոք ասել, թե ում հետ է ավելի ցանկալի շփվել:
Տղային չձանձրացնելու համար պետք է դառնալ այնպիսին, որ նա չհոգնի քեզ սիրելուց` ուժեղ, անկախ ու հաջողակ:
1. Կորցնելու վախ սերմանել: Փորձիր խաղալ այսպիսի մի խաղ. «մոտ-հեռու»: Որոշ ժամանակ նրա հետ շատ լավ եղիր` նուրբ ու բարի, մեկ էլ հոպ ու անհետացիր: Եթե ցանկանում է հանդիպել` «ներիր, այսօր չեմ կարող», զանգում է` տանը չես, իսկ եթե պատասխանում ես հեռախոսին` «օյ, շատ զբաղված եմ, կներես»: Թող նա կարոտի քեզ: Նա գլուխ կջարդի, թե ինչու ես այդպես վարվում, ինչը նրան միշտ հետաքրքրված կպահի:
2. Եվս մեկ խաղ «այսօր-վաղը»: Այսօր դու իսկական հրաշք ես. դուրդ գալիս է, ինչ էլ նա ասի կամ անի, ամեն ինչում համաձայնում ես նրա հետ, քնքուշ ես: Իսկ վաղը դու սառցե թագուհին ես. քմահաճ եղիր, նրան նկատողություններ արա, մի թող, որ դիպչի քեզ: Եվ ոչ մի բացատրություն: Թող իր մեջ փնտրի… Սակայն հիշիր, որ այս խաղը չպիտի մշտական բնույթ կրի, հակառակ դեպքում նա քեզ պարզապես խենթի տեղ կդնի: Կարևորը նա կիմանա, որ դու տարբեր ես, միշտ նորը: Նա կհասկանա, որ քեզ ընդհանրապես չի ճանաչում:
3. Անկախություն և նպատակասլացություն. դու զբաղված ես և քո նպատակներն ունես:
4. Նոր գիտելիքներ. քեզ հետ հետաքրքիր է շփվել, դու զարգանում ես, ոչ թե դոփում ես նույն տեղում:
5. Նոր ծանոթություններ. մեծանում է մրցակցությունը: Դու հետաքրքիր ես ոչ միայն նրան, այլև ուրիշներին:
6. Սպասեցրու նրան. մի բան ասա ու խոսքդ կիսատ թող: Ասա «Վաղը կպատմեմ»: Կարող ես նաև անակնկալ պատրաստել, բայց ասել, որ հանգստյան օրերին կիմանա, թե ինչ է դա:
Տղային պահելու միջոցները շատ են. այստեղ ոչ մի խարդախություն չկա, պարզ բաներ են, որոնք միայն ամրապնդում են հարաբերությունները: Նման միջոցներ կարելի է ինքնուրույն գտնել, ամեն ինչ կախված է քեզնից ու ընկերոջիցդ:
Աղբյուրը` Blog.Liberal.am