tnayin-bnakan-dimakner-mazataputyan-demՄազաթափության դեմ տարբեր մթերքների և խոտերի հիմքով պատրաստված տնային դիմակները ոչ միայն ամրացնում են մազարմատները, այլև` մազերին առողջություն և գեղեցիկ փայլ են հաղորդում: Շատ մարդիկ մազերը խնամելիս նախընտրությունը տալիս են սեփական ձեռքերով պատրաստած բաղադրատոմսերին: Այսպիսի դիմակները, մազաթափության խնդիրը լուծելուց բացի, սնուցում են մազերը օգտակար նյութերով՝ նրանց տալով փայլ և փափկություն:

Ինչի՞ց են պատրաստում տնային բնական դիմակները

Տնային բնական դիմակների բաղադրատոմսերը դժվար է բաժանել հստակ կատեգորիաների, քանի որ նրանցից մի մասի կազմում մտնում են շատ բաղադրիչներ, իսկ ոմանք ներկայացված են միայն որևէ խոտաբույսի թուրմի տեսքով: Հաճախ դիմակները պատրաստում են բուսական յուղերի և սպիրտ պարունակող հեղուկների հիմքի վրա:

Փորձարկեք և ընտրեք այն, ինչը համապատասխանում է հենց Ձեզ: Ինքնուրույն պատրաստեք տնային դիմակ մազաթափության դեմ, և արդյունքը երկար սպասեցնել չի տա: Մազերը կմնան գլխին, այլ ոչ թե սանրի վրա, իսկ նրանց գեղեցկությունն ու առողջությունը կուրախացնեն  Ձեզ ամեն օր:

Մեղրով դիմակներ մազաթափության դեմ

Դիմակ № 1

Երկու թեյի գդալ մեղրի վրա լցրեք երկու թեյի գդալ կռատուկի յուղ (репейное масло): Մանրակրկիտ խառնեք, մինչև դառնա միատարր զանգված: Ստացված զանգվածին ավելացրեք երկու դեղնուց և կրկին խառնեք: Դիմակը քսեք գլխի մաշկին: Պարտադիր չէ այն քսել մազերի ամբողջ երկայնքով:

Այդպես թողեք քառասուն րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով: Դիմակը պետք է կիրառել շաբաթական 1-2 անգամ: Բուժման ցիկլի տևողությունը՝ 2-3 ամիս:

Արդյունքը. Մազարմատներն ամրանում են: Մազերը փայլում են ողջ երկայնքով:

Դիմակ № 2

Մեկ ճաշի գդալ մեղրի վրա լցրեք մեկ ճաշի գդալ կոնյակ: Լավ խառնեք և թողեք այդպես երկու ժամ: Ստացված զանգվածին ավելացրեք երկու՝ թույլ հարած ձվի դեղնուց: Խառնեք՝ շարունակելով թեթևակի հարել: Դիմակը քսեք գլխի մաշկին: Եթե ձեր մազերը չոր են, աշխատեք, որ դիմակը չտարածվի մազերի ողջ երկայնքով՝ ալկոհոլային դիմակները լրացուցիչ չորացնում են մազերը: Պահեք դիմակը քսան րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով: Դիմակը պետք է կիրառել շաբաթական մեկ անգամ: Տևողությունը՝ ելնելով արդյունքից: Սովորաբար 4-5 պրոցեդուրան բավական է:

Արդյունքը. Մազարմատներն ամրանում են: Դիմակը խթանում է մազերի աճը:

Դիմակ № 3

Պատրաստեք հալվեի (алоэ) հյութ: Դրա համար հալվեի թարմ պոկած տերևներից քամեք հյութը, իսկ հետո այն անցկացրեք մարլայի միջով: Այսպիսի մաքրումն անհրաժեշտ է, քանի որ լվանալիս շատ դժվար կլինի հալվեի կտորները հեռացնել մազերից: Մեկ ճաշի գդալ մեղրին ավելացրեք մեկ ճաշի գդալ հալվեի հյութից: Լավ խառնեք: Դիմակը քսեք գլխի մաշկին: Այս դիմակը կարող եք նաև տարածել մազերի ողջ երկայնքով: Պահեք այդպես մոտ կես ժամ, իսկ հետո լվացեք տաք ջրով:

Խոտաբույսերով տնային դիմակներ մազաթափության դեմ

Դիմակ № 1

Պատրաստեք խառնուրդ՝ երիցուկի, լորենու ծաղիկներից և եղինջից: Բոլոր տեսակներից վերցրեք մեկական ոչ լիքը ճաշի գդալ: Խառնուրդի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր և թրմեք 30-60 րոպե: Վերջում սառեցրեք թուրմը և քամեք մարլայի միջոցով, որ հեղուկը դառնա մաքուր: Թուրմի մեջ ըստ ցանկության կարելի է ավելացնել տարբեր վիտամիններ (վիտ. А, վիտ. Е, B խմբի վիտամիններ):

Կանխարգելիչ նպատակով մազերը լվանալուց հետո դրանք ցայեք թուրմով: Որպես բուժում, մազերը լավ թրջեք թուրմով և փաթաթեք՝ թուրմով ներծծված սրբիչով: Վրայից հագեք պոլիէթիլենային գլխարկ: Երկու ժամից լվացեք տաք ջրով: Դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական երկու անգամ (ցայումներն ավելի հաճախ կարելի է անել): Ցիկլի տևողությունն՝ ըստ արդյունքի:

Արդյունքը. Մազարմատներն ամրանում են: Մազերն առողջ, բնական փայլ են ստանում: Դիմակը խթանում է նաև մազերի աճը:

Դիմակ № 2

Մեկ՝ ոչ լիքը ճաշի գդալ կռատուկի մանրացրած չոր տերևների վրա լցրեք երկու ճաշի գդալ թարմ եփած-սառեցրած թունդ թեյ և խառնեք: Խառնուրդի մեջ ավելացրեք ձվի դեղնուց, հարեք: Ստացված զանգվածը քսեք գլխի մաշկին: Կարելի է քսել նաև մազերին: Ծածկեք գլուխը երեսուն րոպեով: Վերջում լվացեք տաք ջրով: Դիմակը պետք է կիրառել շաբաթական 2-3 անգամ (ցայումները կարելի է ավելի հաճախ կատարել): Ցիկլի և ըստ արդյունքի:

Արդյունքը. Մազարմատներն ամրանում են: Կարգավորվում է հյուսվածքների արյան շրջանառությունը: Այս դիմակը շատ ուժեղ խթանում է մազերի աճը: Ուշադրություն. քսելուց հետո կարող եք գլխի մաշկի այրոց զգալ: Փորձեք դիմանալ, բայց մի հասցրեք այրվածքի:

Դիմակ № 3

Եփեք 3-4 ճաշի գդալ տատրակի չոր տերևները: Թողեք՝ թրմվի մոտ մեկ ժամ: Թուրմը քամեք մարլայով, որ ամբողջությամբ ազատվեք ավելորդ մասնիկներից: Թրջեք մազերը և սրբիչը թուրմով: Սրբիչով փաթաթեք գլուխը և հագեք պոլիէթիլենային գլխարկ: Կարելի է և չլվանալ: Դիմակը պետք է պատրաստել շաբաթական 4-5 անգամ: Ցիկլի տևողությունը՝ ելնելով արդյունքից: 

Արդյունքը. Մազարմատներն ամրանում են: Այս դիմակը մազերին բնական փայլ և սահունություն է հաղորդում:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել