
Մեր օրերում արվում են պատմությունը «վերաձևակերպելու» շատ փորձեր, ինչպես, օրինակ, Թուրքիայի՝ հայկական ցեղասպանության հերքումը, և այս ամենը` շնորհիվ մերօրյա տեխնոլոգիական առաջընթացի: Բարեբախտաբար, պատմության մեջ եղել են այնպիսի հանճարներ, որոնք իրենց գրառումների շնորհիվ կարողացել են մարդկանց մոտ կարծիքներ ձևավորել պատմական այս կամ այն դեպքի վերաբերյալ և ստույգ տեղեկություններ թողնել:
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն
Մովսես Խորենացին ծնվել է V դարի սկզբին և համարվում է հայկական պատմագրության խոշորագույն դեմքերից մեկը: Նրա «Հայոց պատմությունը» գրվել է Բագրատունյաց իշխան Սահակի պահանջով: Խորենացին առաջինն էր, ով փորձեց գրել իր հայրենիքի պատմությունը՝ սկսած այն ժամանակներից, երբ դեռ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակված չէր:
Նաև նա առաջինն էր, ով գրի առավ Հայկի և Բելի մասին բանավոր պատմվող լեգենդը:
Խորենացին ուղևորվել է Բաբելոն՝ ուսումնասիրությունների արդյունքում իր երկրի հիմնադրման տարեթիվը հայտնաբերելու նպատակով: Վերջերս իրականացված գենետիկական բնույթ կրող հետազոտությունների ընթացքում պարզ է դարձել, որ Խորենացու առաջադրած Ք.ա. 2492 թվականը իրոք մոտ է եղել իրականությանը:
Մանեթո, Եգիպտական պատմության 3000 տարիները
Թեև Մանեթոյի մասին տեղեկությունները չափազանց քիչ են, սակայն ուսումնասիրողները պնդում են, որ նա ապրել է Ք.ա. III դարում: Եղել է քահանա և այնքան հայտնի պատմաբան, որ Եգիպտոսի մակեդոնացի արքա Պտղոմեոս II-ը նրան է հանձնարարել գրի առնել իր կյանքի պատմությունը:
Դժբախտաբար, Մանեթոյի գրառումների բնօրինակներից չի պահպանվել: Սակայն նրա «Եգիպտական պատմության 3000 տարիները» որպես աղբյուր օգտագործվել է մի շարք եգիպտացի, հրեա, հույն պատմաբանների աշխատություններում, որոնք ցանկանում էին բացահայտել, թե իրականում որն է եղել հնագույն քաղաքակրթությունը:
Եգիպտագետների կարծիքով՝ նրա աշխատության կարևորագույն հատվածը, որը նաև համեմատաբար ամենալավն է պահպանված, թագավորների ցանկն է, որն օգնում է եգիպտական պատմությունը հստակ արքայատոհմերի բաժանել: Սակայն աշխատության ժամանակակից տարբերակներում կարող եք գտնել տարբեր տարեթվեր կամ անվանումներ, քանի որ այն այժմ մշակվում է տարբեր պատմաբանների կողմից:
Սնորի Սթուրլուսոն, Հյուսիսային Եվրոպայի պատմությունն ու առասպելաբանությունը
XII դարի վերջին ծնված Սնորի Սթուրլուսոն եղել է Իսլանդիայի ամենահայտնի պատմաբանը, ով առաջինն է գրի առել իսլանդական առասպելներն ու բանավոր զրույցները: Զբաղվել է նաև քաղաքագիտությամբ, իրավաբանությամբ: Ստուրլուսոնը չէր ցանկանում, որ Իսլանդիան անցնի Նորվեգիայի տիրապետության տակ, սակայն երբ դա վերջիվերջո տեղի ունեցավ, նա հռչակվեց որպես դավաճան և հետագայում սպանվեց իր փեսաներից մեկի կողմից:
Նրա ամենահայտնի աշխատությունը Prose Edda-ն է, որը նորվեգական առասպելաբանությանն է վերաբերում:
Հեմսքրինգլան Սթուրլուսոնի հաջորդ խոշոր աշխատություններից է, որը պատմում է նորվեգական բոլոր արքաների հաղթանակների մասին, սակայն դրա հավաստիությունը դեռ հաստատված չէ:
Տուսեդիդես, Պելոպոնեսյան ճակատամարտը
Տուսեդիդեսը հույն պատմաբան է, որի մասին քիչ տեղեկություններ են հայտնի: Իր բոլոր գրառումների վերաբերյալ նա մի անգամ ասել է. «Սրանք հավիտենական ժառանգություններ են, ոչ թե խոսակցություններ, որոնք պետք է լսվեն և մոռացվեն»:
Պատմաբանն աքսորվել է Ամփիպոլիսի սպարտացիներից պաշտպանման ժամանակ: Այս դեպքից հետո էլ սկսել է գրել իր խոշորագույն աշխատությունը՝ «Պելոպոնեսյան ճակատամարտը», որն աթենացիների և սպարտացիների միջև պատերազմի մասին էր:
Աշխատության մեջ նա նաև ներառել է շատ խոսքեր և զրույցներ, որոնցից թերևս ամենահայտնին Պերիկելսի՝ հուղարկավորության ընթացքում հրապարակախոսությունն էր: Շատերի կարծիքով հենց այս խոսքն է որպես օրինակ հանդիսացել Աբրահամ Լինքոլնի համար՝ Գեթիսբուրգ Ադրես ճառի արտասանման ժամանակ, քանի որ երկուսն էլ ունեն խոսքի նույն տոնն ու կառուցվածքը:
Տիտուս Ֆլավիուս Ջոսեֆուս, Հրեական պատմություն (Ադամից և Եվայից մինչև Ք.հ. 93 թ.)
Տիտուս Ֆլավիուս Ջոսեֆուսը ծնվել է Երուսաղեմում, հոգևորականների ընտանիքում: 54 թ.՝ 16 տարեկան հասակում, նա միացավ հրեական աղանդավորների մի խմբի և նրանց հետ ապրեց շուրջ երեք տարի, մինչև Երուսաղեմ վերադառնալը և Փարիսեցի դառնալը:
Այնուամենայնիվ, նա սկսեց իր կյանքը որպես եռանդուն տղամարդ, ով անգամ կռվել է հռոմեացիների դեմ առաջին հռոմեա-հրեական պատերազմի ընթացքում: Սակայն որոշ ժամանակ անց մի հռոմեացի պատվիրում է Տիտուսին գրել «Հրեական պատերազմը», որն աշխատությունների շարք էր՝ վերաբերող Ք.ա. 164 թ.-ից մինչև Ք.հ. 68 թ. հրեական հարցին:
Պատմաբանների համար այս աշխատությունն ահռելի նշանակություն ունի, քանի որ իր մեջ ներառում է հավաստի տեղեկություններ հրեական հակամարտության մասին:
Բարտոլոմ դը Լաս Կասաս, Արևմտյան Հնդկաստանի գաղութացումը
Իսպանացի պատմաբան Բարտոլոմ դը Լաս Կասասը ծնվել է XV դար վերջին: 18 տարեկանում նա նավարկել է դեպի Իսպանիոլա՝ երկրորդ ամենամեծ կղզին Արևմտյան Հնդկաստանում և որպես պարգև հողային կարևոր տարածքներ ստացել, սակայն 1514 թ. հրաժարվել է այդ տարածքից և հետ նավարկել:
Նրա առաջին գրառումը եղել է Historia Apologica-ն, որով պնդում է, թե իրենց բնիկ բնակչությունն այնքան քաղաքակիրթ է եղել, ինչքան որ եվրոպական կամ եգիպտական բնակչությունն է այժմ:
Այնուամենայնիվ, Բարտոլոմի Historia de las Indias աշխատությունն առավել ազդեցիկ է եղել և ճանաչված:
Էյնհարդ, Կարլոսի իրական կյանքը
770 թ. ծնված Էյնհարդը 9 տարեկանից ուսանել է վանքում: Այնտեղ նա աչքի էր ընկնում իր զարգացվածությամբ և արդեն 21 տարեկան հասակում ուղարկվեց Կարլոսի պալատական դպրոց՝ ժամանակի ընթացքում դառնալով արքայի մտերիմ ընկերներից մեկը: Կարլոսի մահից հետո նա քաղաքականապես էլ ավելի ակտիվացավ և սկսեց օգնել Լուի I-ին: Հետագայում դրա համար որպես պարգև որոշ հողակտորներ ստացավ և նոր պաշտոն ստանձնեց՝ մի շարք վանքերի վանահայր:
Կարլոսի մահից հետո Էյնհարդը գրեց իր կարևորագույն աշխատությունը՝ «Կարլոս արքայի իրական կյանքը»: Այն գրված է հռոմեացի կենսագիր Սյուտոնիուսի ոճով և համարվում է Կարլոս Մեծ արքայի մասին տեղեկություններ տվող ամենավստահելի աղբյուրը:
Սիմա Քիան, Չինական պատմության 2500 տարիները
Չինացի պատմաբան Սիմա Քիանը, ով ծնվել է Ք.ա. 145 թ., սերում է Հան դինաստայից: Նրա աշխատությունը, որը կոչվում է «Մեծ պատմաբանի գրառումները», ներկայացնում է չինական պատմությունը՝ սկսած Ք.ա. 94 թվականից մինչ Դեղին կայսրության շրջանը:
Մի չինագետ մի պատրվակով ասել է. «Չինաստանի պատմությունն ինչ-որ տեղ կարելի է նաև հավասարեցնել ընդամենը մեկ մարդու պատմության հետ՝ Սիմա Քիանի»:
Պոլիբիուս, Կարթագենի մարտը
Պոլիբուսը հույն պատմաբան է եղել, որի «Կարթագենի մարտը» աշխատությունը հսկայական ճանաչում է ստացել: Նա 19 տարի է անցկացրել Հռոմում որպես պատանդ, սակայն, միևնույն է, միշտ սիրել է քաղաքը և անգամ այդ տարիների ընթացքում ծանոթացել հռոմեացի մի հրամանատարի հետ, որը հետագայում Կարթագենի մարտում հսկայական դեր պետք է ունենար:
Ք.ա. 150 թ. բոլոր պատանդներին իրավունք տրվեց ետ վերադառնալ Հունաստան, սակայն Պոլիբիուսը ցանկացավ մնալ իր ընկերոջ հետ և ուղեկցել նրան Կարթագենի պաշարման ժամանակ: Շնորհիվ նրա՝ մեծ քանակությամբ տվյալներ են պահպանվել մարտի մասին:
Կիմ Բուշիկ, Կորեական պատմություն
Կիմ Բուշիկը Շամգուկ Շագիի (Երեք թագավորությունների պատմություն) գրքի հեղինակն էր, որը կորեական միակ պատմությունն էր՝ գրված հենց կորեերենով: Մանկուց հիանալով չինական պատմության գրքերով՝ նա միշտ երազել է ստեղծել նույն հաստափոր գրքերից, սակայն միայն իր երկրի համար: Երիտասարդ տարիներին քաղաքականությամբ զբաղվելուց հետո Կիմը պաշտոնաթող է լինում 67 տարեկանում, որպեսզի մինչ մահը կարողանա ավարտին հասցնել իր աշխատությունը:
Կիմ Բուշիկի գիրքը հիմնված է երեք արքայատոհմերի շուրջ 80 պատմական կերպարների կենսագրությունների վրա: