Artsakhpress.am-ը գրում է.
Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին։
Նրա խոսքով՝ հիմա որոշվում է հանդիպման ժամը։
Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ հիմա որոշվում է հանդիպման ժամը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Պուտիը կհանդիպի Թրամփին Վիետնամում Ասիա-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակում, որը կկայանա նոյեմբերի 10-11-ը։
ԱՄՆ նախագահն իր հերթին ավելի վաղ նշել էր, Մոսկվան կարող է օգնել ուժեղացնել Փհենյանի վրա ճնշումը։ Բացի այդ, նրանք մտադիր են քննարկել Ուկրաինայում խնդրի խաղաղ կարգավորումը։
Վերջին անգամ 2 նախագահները շփվել էին հուլիսին Գերմանիայում կայացած G20 գագաթնաժողովի ժամանակ։
Նյութի աղբյուր՝ https://artsakhpress.am/arm/news/75730/vladimir-putini-ev-donald-trampi-handipumy-kkayana-noyemberi-10-in.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել