Artsakhpress.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատրաստակամություն է հայտնել առաջարկի պարագայում քննարկել ընտրական շեմը 10 տոկոսից նվազեցնելու հարցը:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Միացյալ Նահանգներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել է, որ եթե ընտրական շեմի իջեցումը կնպաստի երկրի կառավարման բարելավմանը, ապա իրենք պատրաստ են քննարկել այդ հարցը:

Նախօրեին «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին հանդես էր եկել հայտարարությամբ՝ խոսելով ընտրական 10 տոկոսի շեմը նվազեցնելու անհրաժեշտության մասին:

Ուշագրավ է, որ այս խոսակցություններն ի հայտ եկան այն բանից հետո, ինչ անցկացված սոցհարցումները ցույց էին տվել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ազգայնական կուսակցությունը չի կարողանալու հաղթահարել ընտրական շեմը: Ըստ այդ արդյունքների՝ խորհրդարան անցնող չորրորդ կուսակցությունը լինելու է ԱՇԿ-ից հեռացած Մերալ Աքշեների հիմնած «Լավ» կուսակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել