Azatutyun.am-ը գրում է.
«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ռոսկոմնադզորը ստուգելու է Ֆեյսբուքի համապատասխանությոնը ռուսական օրենքներին: Ռուսաստանի վերահսկիչ պետական այդ գերատեսչությունը մասնավորապես ստուգելու է, թե Ֆեյսբուքը ինչպես է աշխատում ռուսաստանցի օգտատերերի անձնական տվյալների հետ: Ավելի վաղ Ռոսկոմնադզորը հայտարարել էր, որ 2018 թվականին Ֆեյսբուքը հնարավոր է արգելափակվի Ռուսաստանի տարածքում, եթե ռուսաստանցի օգտատերերի անձնական տվյալները չտեղափոխի Ռուսաստան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/28842485.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել