Apple ընկերության iPhone X սմարթֆոնի ինքնարժեքը կազմում է 357 դոլար։ Այս մասին հայտնում է MacRumors պորտալը՝ հղում անելով TechInsights վերլուծական գործակալության տվյալներին։

Մասնագետների հաշվարկներով՝ սարքի ամենաթանկ դետալը անշրջանակ դիսփլեյն է, որն արժի 65 դոլար։ Պողպատե շրջանակով կորպուսն արժի 36 դոլար, իսկ հեռախոսի «լցոնը»՝ 6 միջուկանի պրոցեսորը, օպերատիվ հիշողությունն ու 12 մեգապիքսելանոց տեսախցիկն արժեն 247 դոլար։ Այսպիսով՝ սմարթֆոնի վաճառքի գինը քառակի գերազանցում է ինքնարժեքը։

iPhone X-ի վաճառքը պաշտոնապես մեկնակել է նոյեմբերի 3-ին։ ԱՄՆ բնակիչների համար ամենափոքր հիշողության ծավալով մոդելը հասանելի է 999 դոլարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել