Օրեր առաջ Երևանում կայացավ OSMO Hairdressing Trend Day միջոցառումը, որին ներկա էին վարսավիրների և ոճաբանների ռուսական ալիանսի ամենանորաձև վարպետները: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու 2018 թվականի վարսահարդարման ամենանորաձև միտումները՝ ինչպես ներկումը, այնպես էլ սանրվածքները:
Միջոցառման առաջին խոսնակը Ժակ Թեքեյանն էր, ով Մերձավոր Արևելքի վարսավիրական արդյունաբերության գուրուն է, Լոնդոնի, Բեյրութի և Երևանի «Ջեք Թեքեյան» հեղինակային սրահի սեփականատերը, միջազգային հրատարակությունների համար սանրվածքների հավաքածուի հեղինակը, նորաձևության շաբաթի մասնակիցը, 2018 թվականի ֆեյշն թիվիի «Բրիզե դե Բեյրութ» երեկոյան և կոկտեյլային սանրվածքների խորհրդատուն: Ժակը ներկայացրեց ինչպես մազերի հետաքրքիր գունային լուծումներով ներկումը, այնպես էլ 2018 թվականի նորաձև, համարձակ սանրվածքները: Նրա աշխատանքները ոգեշնչված էին Փարիզի, Մերձավոր Արևելքի ռոմանտիզմով:
BlognewsLIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422։