1941թ. Ճապոնիան հարձակվեց Փիրլ Հարբորի վրա, որից հետո ԱՄՆ-ն ներքաշվեց երկրորդ աշխարհամարտի մեջ։ Հարձակման հետևանքով ԱՄՆ-ն 2400 զոհ տվեց։ Արդյունքում՝ 1945թ. սեպտեմբերին ամերիկյան Միսսուրի ռազմանավի վրա Ճապոնիան ստորագրեց կապիտուլիացիան՝ իր մաշկի վրա զգալով մարդկության պատմության առաջին և միակ ատոմային հարվածը։

Թրամփի Փիրլ Հարբոր այցելությունը պատահական չեմ համարում, մանավանդ որ նախագահն այստեղից միանգամից մեկնում է Տոկիո։ ԱՄՆ-ն հիշեցնում է Խաղաղ օվկիանոսում իր կենսական շահերի մասին և այդ հիշեցման հասցեատերերն են Ճապոնիան, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Ռուսաստանն ու այլք։ Հաուայի նահանգում ԱՄՆ գլխավոր հրամանատարին ռազմածովային հրամանատարությունը զեկուցել է իրավիճակը (հավանաբար կորեական ճգնաժամի վերաբերյալ), ինչից հետո Թրամփը ուղևորվել է Ճապոնիա։ Սա ԱՄՆ որևէ նախագահի՝ վերջին 25 տարիների ամենաերկարատև ճանապարհորդությունն է Ասիա, որը կտևի 15 օր՝ ներառելով 5 պետություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել