Ուսանողների ճնշող մեծամասնությունը առանց այն էլ զրկված է տարկետման իրավունքից։ Ճի՞շտ է։ Մնում է շատ փոքր մասը։ Ճի՞շտ է։ Էդ փոքր մասը բուհ ավարտելուց հետո անպայման ուզում է գիտությամբ զբաղվե՞լ։ Ես էլ եմ ավարտել՝ կյանքում մտքովս էլ չէր անցել գիտությամբ զբաղվել, որովհետեւ իրավաբանականն ավարտածը ուզում է կոնկրետ աշխատել՝ փաստաբան, դատավոր, դատախազ, նոտար... Լավ, բանասիրականը վերցնենք՝ բոլորը ուզում են բանասիրական գիտությունների դոկտոր դառնա՞լ... Մեր ժամանակ 99 տոկոսը կամ դասատու էր դառնում, կամ լրագրող ու դժվար թե հիմա իրավիճակը կտրուկ փոխված լինի... Իսկ էդ դեպքում ինչ նշանակություն ունի, թե երբ ես բանակ գնում՝ դիպլոմը ստանալուց առա՞ջ, թե՞ հետո... Ինձ թվում է՝ կամ ես ինչ-որ բան չեմ հասկանում, կամ բողոքողներն են չափազանցնում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: