Wnews.am-ը գրում է.
Չնայած նրան, որ կինը գեղեցիկ է ցանկացած տարիքում, միեւնույնն է՝ բոլոր կանայք էլ ձգտում են երիտասարդ մնալ։ Սակայն առօրյա խնամքում Կկն սխալներ, որոնք շատերն են չգիտակցելով թույլ տալիս եւ այդպիսով իրենց տարիքից մեծ երեւում։ Որոնք են դրանք, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.
Դուք չեք օգտագործում փրայմեր.
Բնակարան նորոգելիս բոլորը գիտեն, որ նախքան պատը ներկելը այն պետք է հարթեցնել՝ հակառակ դեպքում ներկը կընդգծի անգամ ամենափոքրիկ անհարթությունները։ Նույնը մաշկի դեպքում է. ամենափոքրիկ կնճիռները նկատելի կդառնան, եթե վրայից տոնային քսուկ քսեք, բացի այդ այդպիսով մի քանի տարով մեծ կերեւաք։ Դրանից խուսափելու համար օգտագործեք փրայմեր. այն հարթեցնում է փոքրիկ կնճիռներն ու տոնային քսուկն իդեալական է նստում դեմքին։
Չեք ներկում հոնքերը.
Հոնքերն առանց հարդարման թողնելով՝ ավելացնում եք տարիքը 3−5 տարով։ Բանն այն է, որ 2010-ից նորաձեւություն մտած լայն ու խիտ հոնքերը դարձել են երիտասարդության ու խնամվածության խորհրդանիշ։ Եթե չունեք փարթամ հոնքեր, դրանք բարակ են ու անգույն, ներկեք դրանք՝ իհարկե պահպանելով չափի զգացոցությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։