Տղեք, պաշտպանության նախարարն ասում է գնացեք բանակում երեք տարի սպա աշխատեք ու ձեր գիտելիքները ներդրեք Հայրենիքի պաշտպանության գործին։ Ուսանողներ ջան մենք այլընտրանք չունենք, մենք պետք է ծառայենք բանակում, հասկանում եմ, ասում եք բա ի՞նչու են չծառայածները շատ իշխանության ներսում, ես այս հարցը բարձրացրել եմ դեռ 2008թ ից, երբ զորացրվեցի, հա խնդիր է, բայց հիմա դրա ժամանակը չէ։ Չենք կարող մեզ թույլ տալ ուղղակիորեն մի քանի տարի ՊՆ ի ենթակայության տակ չգտնվել, մեր պայմաններն են այդպիսին, մեր վիճակն է պահանջում, մեր սահմանների մոտ հակառակորդի զորքն է կանգնած ու չգիտենք թե ինչ կլինի օրինակ՝ վաղը։ Իրականում բոլորս էլ գիտենք, որ գիտության զբաղվելու քողի տակ շատերն ուղղակի բանակ չգնալու հարց են լուծում, իրենց «գիտությամբ» ոչ մի օգուտ չտալով երկրին, սրա դեմն առնելը հնարավոր է միայն այսպես, թող բոլորը գնան ու ամեն մեկն իր գիտելիքն օգտագործի երկրի համար։ Եթե այսօր մենք չանենք այս քայլը, ապա վստահ եմ, որ շատ շատերը իրենց երեխաներին տանելու են երկրից, հիշեք, որ յուրաքանչյուր արտագաղթող իր փայ պետական պարտքն է թողնում մեզ, յուրաքանչյուր բանակից խուսափող խրամատի իր փայ հատվածն է թողնում մյուսի ուսին։ Սա է ամբողջ հարցը, գնացեք, ծառայեք, փող ստացեք, տան հիպոթեք փակեք, հետ եկեք ու գիտությամբ զբաղվեք։ Սաղ լավ է լինելու
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: