Սիրելինե՛ր, գնալով անտանելի է դառնում ոչ միայն լատինատառ կամ ռուսատառ հայերէնի առկայութիւնը համացանցում, այլեւ մանաւանդ` օտարածին բառերի արհեստական ներմուծումը հայերէնի բառապաշար: Մի՞թէ այդքան տկար է հայոց լեզուն: Ո՛չ, բնաւ: Կամ մի՞թէ այդչափ բարդոյթաւորուած է մեր ազգը, որ, մեղմ ասած, անյարմար է զգում խօսել կիրթ հայերէնով` փոխարէնը «հայերէնացնելով» օտարահունչ բառեր: Իսկ գուցէ մի մասն էլ տարրական գրագիտութի՞ւն չունի իր սեփական մայրենի լեզուին տիրապետելու հարցում: Այդ դէպքում, ինչո՞վ են զբաղուած հայկական դպրոցները 12 տարի շարունակ, որ դպրոցաւարտ հայորդին, այնուամենայնիւ, իրեն թոյլ է տալիս հայախօս շրջանակում կիրառել, օրինակի համար, «ԼԱՅՔԵԼ» (անգլերէն` to like) տառակոյտը` ի տեղի «ՀԱՒԱՆԵԼ» բառի: 
Վե՛րջ դնենք մեր իսկ ձեռքերով հայերէնի սպանդին եւ ջանա՛նք մի քիչ հայերէնն զգալ մեսրոպաբոյր այբուբենով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել