Artsakhpress.am-ը գրում է.
Ուկրաինայի խորհրդարանը նոյեմբերի 7-ին հրաժարվել Է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովին հեռացնել զբաղեցրած պաշտոնից. որոշման համապատասխան նախագիծը պաշտպանել Է միայն 31 խորհրդական՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում:
Գերագույն ռադայի պատգամավորները քանիցս արծարծել են Ավագովի պաշտոնանկության հարցը:
Խորհրդարանում գրանցված Է որոշումների մի քանի նախագիծ, սակայն Ռադան մինչ այժմ դրանք չԷր քննարկում: Պատգամավորները գտնում են, որ Ավագովն Է պատախանատու իրավապահների ատտեստավորման գործընթացի, այդ թվում նաեւ Ազգային ոստիկանության եւ ՆԳ նախարարության ամբողջ համակարգի բարեփոխման ձախողման համար: Ներքին գործերի նախարարն ավելի վաղ հայտարարել Էր, որ պատրաստ Է պաշտոնաթող լինել, եթե դրա համար հիմքեր լինեն:
Ըստ օրենքի, նախարարների կաբինետի անդամներին նշանակում եւ ազատում Է Գերագույն ռադան: «Ուկրաինայի ներքին գործերի մարմինները՝ Արսեն Ավագովի ղեկավարությամբ, իրենց անկարողությունը դրսեւորեցին Ուկրաինայի քաղաքացիների անվտանգության ապահովման եւ հանցաշխարհի դեմ պայքարի հարցում»,-ասված Է որոշման նախագծում: Փաստաթղթում նաեւ նշվում Է, որ ՆԳ նախարարի պաշտոնում Ավագովի աշխատելու ժամանակաընթացքում առավել տարածված հանցագործությունների գծով հանցավորության մակարդակի ցուցանիշներն աճել են 30 տոկոսով, իսկ դրանց բացահայտման մակարդակն անցած տարիների ցուցանիշների համեմատությամբ ընկել Է 10 տոկոսով:
Նաեւ պաշտոնանկության նախաձեռնողները նշում են գերատեսչության ղեկավարի մասնակցությունը կոռուպցիոն սկանդալին: Անցած շաբաթ Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն հայտնել Էր 2015 թվականին ՆԳ նախարարության կողմից ուսապարկեր գնելու ժամանակ շուրջ 520 հազար դոլար վատնելու գործով ներքին գործերի նախկին փոխնախարարին ու եւս երկու մարդու ձերբակալման մասին:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ձերբակալվածների թվում Է Ավագովի որդին: ՆԳ նախարարությունում այդ գործը որակել են քաղաքական եւ միտված նախարարին ու նրա ընտանիքին վարկաբեկելուն: Ավագովը վստահություն Է հայտնել, որ իր որդին դատարանում կապացուցի իր անմեղությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: