Լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտված Բերմուդյան կղզիների օֆշորային սկանդալի պատճառով Թրամփի վարչախմբի միանգամից վեց անդամ հայտնվել են պաշտոնազրկության կամ հրաժարական տալու սպառնալիքի տակ: Ամենալուրջ վիճակը ԱՄՆ առեւտրի քարտուղար Ուիլբուր Ռոսսինն, ով ստել էր Կոնգրեսում երթման արարողության ընթացքում, փորձելով քողարկել Պուծինի ընտանիքի եւ մտերիմների հետ իր համատեղ բիզնեսը: Ոչ պակաս տհաճ վիճակում հայտնվեց արդարադատության քարտուղար Ջեֆ Սեշնզը, որն այժմ ստիպված է լինելու պատասխանել հարկային չարաշահումների մեղադրանքներին: Օֆշորում ապօրինի հաշիվներ ստեղծելու մասին հարցեր են տրվելու Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, կրթության քարտուղար Բեթսի Դե Վոսին, ներքին գործերի քարտուղար Զինքին եւ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Հանթսմանին: Սա բացահայտությունների միայն առաջին երկու օրերի արդյունքներն են: Թրամփի վարչախումբը ծանրագույն ճգնաժամ է ապրում եւ փաստորեն կաթվածահար է եղել: Սա, բնականաբար, մեծ վտանգներ է պարունակում համաշխարհային կայունությանը, քանի որ հենց նման անտերության պայմաններում սովորաբար սկսվում են վաղուց պատրաստվող արկածախնդրությունները, ընդհուպ մինչեւ պատերազմներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: