Շուտով կառավարման նախագահական համակարգից անցում ենք կատարում պառլամենտական կառավարման համակարգին ու էդ ընթացքում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ, որին ընդդիմության ներկայացուցիչները, մեղմ ասած, չեն մասնակցում, հետո ԱԺ-ում անգղերից կխոսեն, իմիտացիա կստեղծեն, թե գործ են անում ու կբողոքեն նոր սահմանադրական փոփոխություններից։
Ծառուկյան դաշինքն այս պահին ամենամեծ ընդդիմադիր ուժն է համարվում։ Տղերք ԱԺ մանդատով գործ անել է պետք, ոչ թե ամբիոնից ելույթ ունենալ, ու մոռանալ, որ նախկինում այդ նախարարության ղեկավարն եք եղել և նմանօրինակ շատ դեպքեր։ Անգղերի թեման կարևոր է, բայց իշխանությունն էլ էին այդ հարցով մտահոգ, հարցն էլ ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ հասարակական սեկտորում քննարկվելիք հարց էր։
ԵԼՔ-ն իր ոճի մեջ է՝ սելֆի, լայֆ, սելֆի լայֆ, բաձրախոս։ Հա ու մեկ էլ՝ Նոր կյանք գյուղի հնացած պլաստինկեն պտտելու սուրբ գործին են, հասկանում եմ, որ 9 մանդատը վերցրել ու առանց որևէ քաղաքական պատասխանատվության սելֆի եք անում, բայց, դրոշները փոխելուց բացի, մի քիչ էլ կարևոր գործ պետք է անել։
ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն էլ մտածելու բան չունեն, ՀՅԴ-ն յուր 7 մանդատով իշխանության մի մաս է ու ՀՀԿ-ի հետ հանգիստ գնում են պառլամենտարիզմի, նման ընդդիմության պայմաններում, կարան մի հատ էլ ԱԺ ընտրություն անցկացնեն ու 90 տոկոս մանդատով մտնեն նոր փուլ։
Արտախորհրդարանական ուժե՞ր։ Չէ, չեմ լսել։
Հ.Գ. Իշխանության դեմ պայքարելու մեթոդներից մեկն էլ ընտրություններն են, մեկ-մեկ մասնակցեք։