Համացանցային օգտատերերը գլուխ են կոտրում մաթեմատիկա առարկայից տնային աշխատանքի վրա, որը հանձնարարվել է ԱՄՆ-ի դպրոցներից մեկում 3-րդ դասարանցիներին։ Հանձնարարության լուսանկարը Reddit-ի ֆորումում զետեղել է L8asUsual օգտատերը։
«Ջենելն ուներ 15 խաղագունդ։ Դրանցից մի քանիսը նա կորցրեց։ Քանի՞ խաղագունդ մնաց Ջենելի մոտ»,- ասվում է ձևակերպման մեջ։
Մեկնաբանություններում ամենահանրահայտ պատասխանները եղել են հետևյալները՝ <15, 0 < x < 15 և «մի քանի»։ Որոշ օգտատերեր ներկայացրել են երրորդ դասարանցու համար ոչ բնորոշ լուծումներ, օրինակ՝ {15 – n | n ∈ ℤ, 1<n<15}։ Մեծահասակները կատակում են, որ անբավարար խելացի են երրորդ դասարանի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել