Սովորաբար այդպես էլ լինում է․ որքան պարզ է հանելուկը, այնքան բարդ է դրա պատասխանը գտնելը:

Կյանքում բախվելով բարդ ալգորիթմների` մենք ի սկզբանե գիտենք, թե ինչքան աշխատատար է լինելու դրա լուծումը, իսկ ահա տարրական խնդիրները մեզ խաբում են իրենց պարզ տեսքով` իրենց մեջ թաքցնելով պատասխանը գտնելու առավել բարդ գործընթացը:

Հատկապես բարդ են մանկական հանելուկները, որոնք նախատեսված են վառ երևակայության ու երեխաների կրեատիվ մտածողության համար: Հազվադեպ, բայց երբեմն մեծահասակներին էլ է հաջողվում գտնել դրանց պատասխանը:

Եվ այսպես` ձեր դատին ենք ներկայացնում մանկական հանելուկներ:

  1. Ինչպես 5 խնձորները 5 մարդկանց միջև բաժանել այնպես, որ խնձորներից մեկը մնա զամբյուղի մեջ:
  2. Ինչպես 66 թիվը մեծացնել մեկուկես անգամ` չանելով ոչ մի մաթեմատիկական գործողություն:
  3. Պահարանի մեջ դրված են 22 կապույտ և 35 սև գուլպաներ: Դուք պետք է մթության մեջ վերցնեք մի զույգ գուլպա: Քանի գուլպա է պետք վերցնել համընկնող զույգը ստանալու համար:
  4. Քնարը դրանից 4-ն ունի, ջութակը` 5-ը, կիթառը` նույնպես: Ինչի մասին է խոսքը:
  5. Տղան շատ էր հոգնել ու պառկեց քնելու երեկոյան 19:00-ին` մեխանիկական զարթուցիչը կարգավորելով առավոտյան 9:00-ի վրա: Քանի՞ ժամ նրան կհաջողվի քնել:
  6. Շունը կապված էր 10 մետրանոց պարանով, բայց գնաց 200 մետր: Ինչպես է դա հնարավոր:
  7. Ո՞ր ամսին է շատախոս աղջիկն ամենաքիչը խոսում:
  8. Ի՞նչն է ձեզ պատկանում, սակայն դրանից ուրիշներն են օգտվում:
  9. Կարելի՞ է արդյոք կանխագուշակել ցանկացած խաղի հաշիվ մինչև դրա սկսվելը:
  10. Տղամարդը բեռնատար էր վարում: Մեքենայի լույսերն անջատած էին: Լուսին նույնպես չկար: Կինը սկսեց մեքենայի առջևով ճանապարհն անցնել: Ինչպե՞ս վարորդին հաջողվեց տեսնել նրան:
  11. Դուք նստած եք ինքնաթիռի մեջ: Ձեր դիմաց ձի է, հետևից` ավտոմեքենա: Որտե՞ղ եք դուք գտնվում:
  12. Ի՞նչ նշան պետք է դնել 5 և 6 թվերի միջև, որպեսզի ստացված թիվը 5-ից մեծ լինի, բայց 6-ից` փոքր:
  13. Ո՞րտեղ կան գետեր, բայց ջուր չկա, կան քաղաքներ, բայց շենքեր չկան, կա անտառ, բայց ծառեր չկան:

Պատասխաններ`

  1. Հինգ մարդկանցից մեկը պետք է իր խնձորը զամբյուղի հետ միասին վերցնի:
  2. Շրջել թվերը:
  3. Պահարանից պետք է հանել ընդամենը 3 գուլպա:
  4. Բառեր մեջ տառերի քանակի մասին:
  5. Երկու ժամ:
  6. Նրա պարանը ոչնչից կապված չէր:
  7. Փետրվարին:
  8. Ձեր անունը:
  9. Այո, 0:0:
  10. Պայծառ, արևոտ օր էր:
  11. Մանկական կարուսելի վրա:
  12. Ստորակետ:
  13. Քարտեզի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել