Այսօր Ձեզ համար պատրաստել ենք Ալբերտ Էյնշտեյնի մշակած հանելուկը։
Հուշում. լուծեք այն, երբ ամբողջովին ազատ եք և կարող եք կենտրոնանալ։
Հանելուկը լուծելու համար դուք պետք է իմանաք, որ կա 5 տարբեր տուն, որոնցից յուրաքանչյուրը տարբեր գույնի է։
Ամեն տանը ապրում է տարբեր ազգությամբ 1 մարդ։
Յուրաքանչյուր մարդ ըմպում է մի տեսակի ըմպելիք, ծխում է մեկ տեսակի ծխախոտ և ունի մեկ տեսակի կենդանի։
Սակայն ոչ ոքի ընտրություն չի համընկնում մնացածից և ոչ մեկի հետ։
Բացի այս ամենից՝ բնակիչների մասին մենք գիտենք հետևյալը․
- Բրիտանացին ապրում է կարմիր տան մեջ։
- Շվեդը շուն ունի։
- Դանիացին թեյ է խմում։
- Կանաչ տունը սպիտակ տան ձախ կողմում է։
- Կանաչ տան տերը սուրճ է խմում։
- «Pall Mall» տեսակի ծխախոտ ծխողը թռչուն է պահում։
- Դեղին տան տերը «Dunhill» է ծխում։
- Մեջտեղի տան բնակիչը կաթ է խմում։
- Նորվեգացին ապրում է առաջին տանը։
- «Blend» տեսակի ծխախոտ ծխողը ապրում է կատու պահողի հարևանությամբ։
- Ձի պահող մարդը ապրում է «Dunhill» ծխող մարդու հարևանությամբ։
- «Bluemaster» տեսակի ծխախոտ ծխողը գարեջուր է խմում։
- Գերմանացին «Prince» տեսակի ծխախոտ է ծխում։
- Նորվեգացին բնակվում է կապույտ տան հարևանությամբ։
- «Blend» տեսակի ծխախոտ ծխողը հարևան ունի, ով ջուր է խմում։
Օգտագործելով այս ինֆորմացին՝ պարզեք, թե ով է ձուկ պահում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել