Այսօր մի բան իմացա:
Կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ... ինչը հնանում է խանութներում, թափում են:
Հնանում է` ասենք այնքան չէ, որ փտում է, այնքան, որ խանութից դա չեք առնի:
Բայց տանդ որ լինի, հաստատ կօգտագործես...
Անընդհատ մտքիս գալիս է` ... իսկ այնքան կիսասոված ու սոված ընտանիքներ կան...
Մյուս կողմից` ... ասենք ոնց առաջարկել, որ առաջարկեն նրանց մի բան, ինչը դու չես առնի արդեն խանութից:
(Բայց որ տանը եղավ, հաստատ կօգտագործես. Այս մասը մի մոռացեք, էլի, առանց այն էլ դժվար եմ արտահայտվում այս թեմայով...)
Վերջը:
Հասկանում եք ինչ եմ ասում ՞՞՞
Ու համ էլ գիտեմ, որ եթե ասենք մեկը առաջարկի խանութներին ցածր գնով դա վաճառի, կամ չթափեն, տան այդպիսի ընտանիքների, սրանք 80 տոկոսով չեն համաձայնվի:
Օֆ, չգիտեմ` ոնց ասեմ:
Նյութի աղբյուր՝ http://khlurd.livejournal.com/598036.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել