Նայում եմ QS կազմակերպության վարկանիշային ցուցակը։ QS-ն աշխարհի համալսարանների վարկանիշների ամենահայտնի կազմողն է։ Այս անգամ 2016-ի տարածաշրջանային ցուցակ է կազմել միայն Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի լավագույն 200 համալսարանների։ Փնտրում եմ ու մտքումս կրկնում՝ չէ, չի կարող պատահել, որ գոնե տարածաշրջանում մենք 200-ի մեջ չլինենք, չի կարող։ Ինչ բուհ ասես, կա՝ ադրբեջանական, բելառուսական, էստոնական, ղազախական... Խարկովի, Վորոնեժի, ուկրաինական Սումի քաղաքի համալսարաններ... Հասկանո՞ւմ եք, չէ՞, թե որ երկրի ՈՐԵՎԷ բուհ չկա 200-ի մեջ... Տխուր է, պարոնայք նախկին եւ ներկաներ, շատ տխուր է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.dulyan/posts/1637399726322049
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել