Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի պաշտոնանկությունը լուրջ ենթաշերտեր ունի... Կարծես 1980-ականների վերջերին պայթած «ուզբեկական գործի» սցենարն է կրկնվում Հայաստանում: Բաբակեխյանը Ներսիկ Նազարյանի հարազատներից է ու մտերիմներից, Լևոն Երանոսյանն էլ Նազարյանի հետ ջերմագին հարաբերությունների մեջ էր, ուրեմն, իսկապես Հայաստանում մի մեծ ֆինանսական բուրգ է պայթել, որի մասին չեն ուզում բարձրաձայնել... Այս պաշտոնանկությունները կապ չունեն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինչպես ներկայացվում էր: Մեր երկրում մի նոր իրավիճակ է ձևավորվել, երբ իշխանության ներսում առկա մի շարք խնդիրներ, մասնավորաբար ազդեցությունների դաշտերի ու կոռուպցիոն կուտակումների հարցերն արդեն սպառնում են իշխանություններին: Հետևաբար, հիմա շարքից հանվում է Ներսիկ Նազարյանի կլանը, որը, ինչպես պետք է ենթադրել, սկսել էր նոր տարածքներ գրավել: Չի բացառվում, որ այս մարդկանց թիկունքում լինեն նաև պարտակված որոշ հանցագործությունների կոծկումներ... Մի խոսքով, իշխանական «կոյուղագծերը» հավանաբար «ինքնամաքրումի» են գնում... Տեսնենք, թե ումն է հերթը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել