Առատ տեղումները մեր տարածքում կդադարեն, սակայն և´ այս գիշեր, և´ ապրիլի 18-ին ամենուրեք կպահպանվի կարճատև տեղումների հավանականությունը, լեռներում և նախալեռներում սպասվում է ձյուն, հնարավոր է սաստիկ քամի 20մ/վրկ, լեռներում` ձնաբուք, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանն առաջիկա օրվա ընթացքում էապես չի փոխվի: Ջերմաստիճանի բարձրացում 1-2 աստիճանով սպասվում է ուրբաթ օրը: Ուշադրություն. արևելյան շրջանների` Լոռվա, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արցախի գյուղաբնակներին խորհուրդ է տրվում գիշերային ժամերին, հատկապես 02:00-06:00, ծխահարել այգիները` բերքը ցրտահարումից պաշտպանելու համար, քանի որ օդում հնարավոր է լինի մինչև -3: Լեռներում և լեռնանցքներում բուքի հետևանքով հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ: Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով խորհուրդ է տրվում հետաձգել ուղևորությունները բարձրադիր գոտիներ ընդամենը 1 օրով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=370082673107140&set=a.265628363552572.61996.100003162310015&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել